ԼԼիլիթ Ասատրյան

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով Արմավիրի մարզում է

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով Արմավիրի մարզում է

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով Արմավիրի մարզում է:

Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի և համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ նրանք այցելել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, հանդիպում ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, շրջայց կատարել Մայր Աթոռի թանգարաններում, ծանոթացել եկեղեցական ու մշակութային գանձերին:

Պատվիրակության այցը շարունակվում է Արմավիրի մարզում, իսկ վաղը նրանք համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանի ուղեկցությամբ կայցելեն «Կարաս» գինու գործարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում