ԱԱրսեն Մկրտչյան

Հայտնաբերվել է 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող մեքենա. ՔՏՀԱՏՄ-ը շարունակում է ստուգումները

Հայտնաբերվել է 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող մեքենա. ՔՏՀԱՏՄ-ը շարունակում է ստուգումները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է խիստ վերահսկողությունը միջպետական, հանրապետական նշանակության  ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Հուլիսի 14-ին և 15-ին տեսչական մարմինը  կշռումն իրականացրել է Արմավիրի մարզում։ Միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում կշռվել են 19 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպն է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ  ժամանակահատվածում։

«Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը  թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։ Նշենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննան է։

2 օրվա ընթացքում տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում