ՎՎահե Դավթյան

Կենտրոն վարչական շրջանի հրապարակներում և անցուղիներում տեղադրված փոքր աղբամանները կհամալրվեն աղբի տոպրակներով

Կենտրոն վարչական շրջանի հրապարակներում և անցուղիներում տեղադրված փոքր աղբամանները կհամալրվեն աղբի տոպրակներով

Այսօրվանից վարչական շրջանում մեկնարկում ենք նոր գործընթաց, որն ուղղված է հատկապես ամառային օրերին մեր մայրաքաղաքը ավելի մաքուր դարձնելուն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը:

 
Ղուկասյանը տեղեկացրել է՝ Կենտրոն վարչական շրջանի հրապարակներում և անցուղիներում տեղադրված փոքր աղբամանները այսօրվանից կհամալրվեն աղբի համար նախատեսված տոպրակներով, որոնք հնարավորություն կտան կանխել այնտեղ թափվող ջրային զանգվածի արտահոսքը և կվերացնեն տվյալ հատվածներում առկա գարշահոտությունը:

 

 
«Տոպրակները տեղադրելուց առաջ աղբամանները և հարակից տարածքը լվացվում են:
Հորդորում եմ լինել ուշադիր հատկապես ծխախոտի մնացորդները այնտեղ թողնելուց առաջ համոզվեք, որ դրանք ամբողջովին մարված են:
 
Կարևոր է, որ պահպանենք մաքրության և անվտանգության կանոնները` նպատակադրմամբ, որ դրական արդյունքը շատ շուտով տեսանելի կլինի և միասին կվայելենք Կենտրոնին հարիր մաքուր քաղաքային միջավայրը»,- գրել է վարչական շրջանի ղեկավարը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում