Կառավարության նիստի ժամանակ քննարկված հիմնական թեմաները

Կառավարության նիստի ժամանակ քննարկված հիմնական թեմաները

Կառավարության հերթական նիստի օրակարգը բավական հագեցած է եղել: Աժ  պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Սահմանապահ համայնքների մասին» օրինագծին իր կարծիք-եզրակացությունն է ներկայացրել փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ  սահմանամերձ գյուղերին տարբեր արտոնություններով աջակցելու համար  կառավարությունում վարչապետի նախաձեռնությամբ աշխատանքային խումբ է գործում, գործադիրի ղեկավարն  էլ հավելել է, որ սոցիալական այդ առաջարկներից բացի պետությունն այժմ փորձում է մեկ ընդհանուր փաթեթում համախմբել նաև սահմանին մոտ բիզնես բացող ու աշխատատեղեր ստեղծող գործարարներին տրվող արտոնությունները:

Նիստի ժամանակ բուռն քննարկում է ծավալվել նաև բյուջեի միջոցներով իրականացվող դպրոցաշինական ծրագրերի շուրջ, որոնցում ՀՀ վերահսկիչ պալատը թերացումների հերթական խմբաքանակն է բացահայտել: Խնդրին վերջնական լուծում տալու համար առանձին խորհրդակցություն կանցկացվի:

Գործադիրի հերթական նիստի հագեցած օրակարգը՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում