ՀՀ նախագահը Պուտինի հրավերով Ռուսաստանում է

ՀՀ նախագահը Պուտինի հրավերով Ռուսաստանում է

Նախագահ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ քննարկելու հայ-ռուսական օրակարգը և միջպետական կապերի զարգացման հարցեր: Անդրադարձ կլինի ԵԱՏՄ-ում համագործակցությանը և տարածաշրջանային խնդիրներին: Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացմանը: Սերժ Սարգսյանը կայցելի նաև Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի թեմի հիմնադրման 300-ամյակի առիթով բացված «Բիբլիական երկիր Հայաստան» եւ ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսները: Մոսկվայում է նաև մեր նկարահանող խումբը և նախագահի այցի մասին տեղեկություններ կունենանք մեր հետագա թողարկումներում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում