ԳԳոհար Սարգսյան

«Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածք այցելուների մուտքի նոր կարգ է սահմանվել

«Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածք այցելուների մուտքի նոր կարգ է սահմանվել

Այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։

 

Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ։

 

Արգելոցի և արգելավայրի տարածքում թույլատրվում են`

 

բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.
 
սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը.
 
ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
 
տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.
 
ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 քմ մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ.
 
կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը.
 
Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:

 

Արգելվում են՝

 

մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների).
 
թռչունների ձվերի հավաքը.
 
թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն).
 
ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը.
 
տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով.
 
խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը.
 
արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:

 

Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում արգելվում են`

 

ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
 
ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը.
 
շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի.
 
ջրային տարածքի աղտոտումը։

 

ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ:

 

Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը»,- նշված է ՇՄՆ հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում