ԳԳոհար Սարգսյան

Ուժեղացված ծառայություն՝ հնարավոր հրդեհները կանխարգելելու ուղղությամբ

Ուժեղացված ծառայություն՝ հնարավոր հրդեհները կանխարգելելու ուղղությամբ

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հրավիրել է հրատապ խորհրդակցություն: Եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ՝ հրդեհների առաջացման վտանգն ավելանում է: Գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են այս պահին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել են իրականացվող աշխատանքները կանխարգելելու հրդեհների առաջացումը, և այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում կիրականացվի հրդեհաշիջում:

Ըստ զեկույցների՝ հանրապետության բոլոր ՀՓՋ-ները տեխնիկապես պատրաստ են և հագեցած իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներին կներգրավվեն նաև ուղղաթիռներ: Էլեկտրոնային եղանակով հավաքվել և հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները, որտեղից հնարավոր կլինի օգտվել: Անօդաչու թռչող սարքերով շարունակում է իրականացվել մշտադիտարկում և բնակչության իրազեկում:

Նախարար Փամբուխչյանը հանձնարարել է այս օրերին առավել սերտ համագործակցել շրջակա միջավայրի նախարարության, մարզպետարանների, համայնքների հետ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություն անտառտնտեսություններում, արգելոցների և այլ խոտածածկ ու բուսածածկ տարածքներում, հատուկ ուշադրության և կարևորության արժանացնել քաղաքացիների հետ տարվող իրազեկման աշխատանքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում