ԳԳևորգ Թոսունյան

Գյումրու N զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Գյումրու N զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 12-ին՝ ժամը 15։55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի N զորամասերից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է շինանյութերի պահեստը։

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել են Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում