ԱԱրսեն Մկրտչյան

STARMUS VI փառատոնի ծրագիրը ներկայացվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

STARMUS VI փառատոնի ծրագիրը ներկայացվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչու­թյունների ղեկավարների հետ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են այս տարվա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։

Ողջունելով ներկաներին՝ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Երևանում կայանալիք STARMUS միջազգային փառատոնի կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անցկացվող առաջին միջազգային գիտական փառատոն, որը հյուրընկալելու է շուրջ 100 000 այցելուի։ 

STARMUS փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը իր հերթին նշեց, որ միջոցառմանը մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղեր։

Հանդիպմանը ներկա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար­ները հնարա­վորություն ունեցան փառատոնի վերաբերյալ իրենց հարցերն ուղղել կազմակերպիչներին։ 

Տեղեկանք. STARMUS-ը միջազգային փառատոն է, որը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ STARMUS փառատոնը առաջին անգամ տեղի է ունեցել 2011 թվականին Կանարյան կղզիներում (Իսպանիա), այնուհետև՝ Նորվեգիայում և Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները և նպատակ ունի մարդկության համար հանրայնացնել գիտությունը արվեստի միջոցով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում