ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ էլեկտրական ենթակայանում

Հրդեհ էլեկտրական ենթակայանում

Հուլիսի 12-ին, ժամը 00։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռ․ Մելիքյան փողոցում այրվում է էլեկտրական ենթակայան:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելիքյան փողոցում գտնվող էլեկտրական ենթակայանի և Միրաքյան նրբանցքի տներից մեկի տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 01։47-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), բակում գտնվող զրուցարանի տանիքը (մոտ 20 քմ) և էլեկտրական ենթակայանի տանիքը (մոտ 50 քմ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում