ԼԼիլիթ Ասատրյան

ԵՊՀ-ն կդառնա Starmus-ի լիարժեք գործընկեր. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ԵՊՀ-ն կդառնա Starmus-ի լիարժեք գործընկեր. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հուլիսի 11-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Starmus  գիտության, արվեստի և երաժշտության փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի հետ՝ իրավաբանորեն ամրագրելով դեռևս ապրիլին ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ ԵՊՀ-ն կդառնա Starmus-ի լիարժեք գործընկեր՝ պատրաստ իր ներուժն ու ռեսուրսները ծառայեցնելու միջոցառման առավել արդյունավետ կազմակերպմանը, որն այս տարի անցկացվելու է սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում և կրելու է «Starmus festival VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊՀ ռեկտորը:

«Մեզ համար հատկանշական է հատկապես այն դրույթը, ըստ որի՝ փառատոնի շրջանակում հրավիրյալ նոբելյան 3 մրցանակակիրներ ու անվանի 2 գիտնականներ դասախոսություններով հանդես են գալու ԵՊՀ-ում»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում