ԼԼիլիթ Ասատրյան

Պոլսո Հայոց պատրիարքն արձագանքել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Պոլսո Հայոց պատրիարքն արձագանքել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին: Գրառման մեջ նշված է.

«Թուրքիոյ Նախագահ Վսեմաշուք Էրտողան և Հայաստանի Վարչապետ Մեծայարգ Փաշինեանի միջև կատարուած հեռախօսային զրոյցը եղաւ խաղաղութեան վերաբերեալ մեր յոյսերը ծաղկեցնող տօնական նուէր մը մեր աշխարհին համար, որ վրդովուած է պատերազմի լուրերով»:

Հիշեցնենք, որ այսօր կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ երկրների ղեկավարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերն ու հույս հայտնել, որ հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում