ՆՆարե Ոսկանյան

Տավուշի մարզպետարանում քննարկվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Տավուշի մարզպետարանում քննարկվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ծրագրերի տնտեսական պատասխանատուները։

Խորհրդակցությանը նախ՝ քննարկվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, այնուհետև անդրադարձ է եղել 2023 թվականին նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի կազմման աշխատանքներին։

 

Մարզպետն անդրադարձել է ներկայացված ծրագրերին, առաջարկել խստագույնս հետևել դրանց ժամկետների պահպանմանը և ներկայացվող ծրագրերի որակին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում