ԳԳոհար Սարգսյան

Անընդունելի է Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը. ՇՄՆ

Անընդունելի է Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը. ՇՄՆ

Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20։50-ին, Փոքր Վեդի գյուղի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի հարակից համայնքային տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու։

 

Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20։00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն:

 

«Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը և հորդորում՝ զերծ մնալ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։

 

Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս»,- ասված է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում