ԳԳոհար Սարգսյան

Մի շարք ծառայությունների մասով ՀՀ առողջապահության նախարարության բյուջետային հատկացումներն ավելացել են

Մի շարք ծառայությունների մասով ՀՀ առողջապահության նախարարության բյուջետային հատկացումներն ավելացել են

Առողջապահության նախարարությունը փաստում է, որ վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող երեխաներին հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները և սպասարկվող դեպքերի թվաքանակը շարունակաբար աճել են։

Մասնավորապես` 2021 թվականին մատուցված արտահիվանդանոցային ծառայությունները 2018 թ. համեմատ աճել են շուրջ 57%-ով (98632 հաճախում՝ 62967-ի դիմաց), իսկ հիվանդանոցային դեպքերը` 18%-ով: Պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման չափը 2021 թ. կազմել է 845,5 մլն ՀՀ դրամ, իսկ աճը 2018 թ. համեմատ կազմել է 72%: 2022 թ. առաջին կիսամյակում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 320,6 մլն ՀՀ դրամ։

Հաշվի առնելով վերոնշյալը` առողջապահության նախարարությունը հորդորում է սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել ու չապակողմնորոշել քաղաքացիներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում