ԼԼիլիթ Ասատրյան

Կապանում հուշարձանների թվայնացման, մաքրման աշխատանքներ են իրականացվել

Կապանում հուշարձանների թվայնացման, մաքրման աշխատանքներ են իրականացվել
Հունիս ամսվա ընթացքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու և Համլետավան գյուղի մատուռի ուսումնասիրման, թվայնացման և մաքրման աշխատանքները: Այդ մասին ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջում:
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
«Եկեղեցիների տարածքը մաքրվել է բուսաշերտից, աղբից: Ժամանակի ընթացքում Բարաբաթումի եկեղեցու շարվածքից թափված քարերը հավաքվել են եկեղեցու հարակից տարածքում:
 
Հնարավոր է սա դրսում-ի նկարն է
 
Մաքրման, թվայնացման աշխատանքներին հաջորդելու են հնագիտական պեղումներ»,- նշված է գրառման մեջ:
 
Հնարավոր է սա բնություն-ի նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում