ԱԱրսեն Մկրտչյան

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-13-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-13-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 9-13-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 4-6 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։

Հուլիսի 10-14-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-13-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում հուլիսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում