ԳԳոհար Սարգսյան

Freedom House-ը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը

Freedom House-ը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը և ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ ունենալու Կառավարության հանձնառությունը, որն արտացոլված է Հայաստանի Կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև ստորագրված Համագործակցության հուշագրում:

Freedom House-ը ՀՀ իշխանությանը հորդորել է լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները, ներառյալ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները՝ առողջ ու գործուն ժողովրդավարություն ապահովելու նպատակով:

«Հայաստանի իշխանությունը պետք է աջակցի անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը՝ ակտիվ երկխոսություն վարելով նրանց և ժողովրդի հետ՝ հակազդելու երկրի համար կարևորագույն թեմաների շուրջ ապատեղեկատվությանը, որը վտանգում է Հայաստանի ժողովրդավարությունը»,- նշված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում