ԳԳևորգ Թոսունյան

Հայտնի փիլիսոփա Շեյխ Իմրան Հուսեյնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

Հայտնի փիլիսոփա Շեյխ Իմրան Հուսեյնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

Բելգիայում բնակվող հայտնի փիլիսոփա, դասախոս Շեյխ Իմրան Հուսեյնն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան:

 
Հյուրին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա Շեյխ Իմրան Հուսեյնին հակիրճ ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի ստեղծման պատմությունը:
 
 
Շեյխ Իմրան Հուսեյնը մեծ հետաքրքրությամբ շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
 
Այցի ավարտին Շեյխ Իմրան Հուսեյնը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում