ԳԳոհար Սարգսյան

«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարքը հանձնվեց շահագործման

«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարքը հանձնվեց շահագործման

Համայնքային ենթակայության «Կարմիր բլուր» պոլիկլինիկայում այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվել ռենտգեն ախտորոշման ծառայությունից: Հետազոտությունների նոր սրահի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը:

 
Ընթացիկ տարում, ի դեպ, քաղաքային բյուջեի միջոցներով երևանյան պոլիկլինիկաները կհամալրվեն շուրջ 237 մլն դրամի ժամանակակից բժշկական սարքավորումներով: Ծրագիրը մայրաքաղաքի առողջապահական ոլորտում նախաձեռնված բարեփոխման կարևոր ուղղություններից մեկն է:
 

 

Պոլիկլինիկայում հարմարավետ պայմաններ են ապահովվել նաև սպասարկվող շուրջ 740 փոքրիկների համար: Մանկաբուժական բաժնի նորոգման նախաձեռնությունը բարեգործական միջոցներով է:
Գևորգ Սիմոնյանն ու Յակով Ասատրյանը տնօրեն Սուրեն Ամիրյանի ուղեկցությամբ շրջել են նաև պոլիկլինիկայում, ծանոթացել ընթացիկ ծրագրերին ու նորոգման ընթացքին:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում