Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի սպասվող լսումներից

Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել  «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի սպասվող լսումներից

Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում տեղի կունենան «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի վերաքննության լսումները:

Եվրադատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը ԵԽԽՎ-ի Հայաստանի մշտական ներկայացուցչությունում հանդիպել է լրագրողների հետ: Դատախազը մանրամասներ է ներկայացրել սպասվող դատավարությունից: Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ:

Մեր փաստաբանական խմբի համար սկզբունքային է, որ դատարանը զերծ մնա Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող որևէ մեկնաբանությունից, առավել եւս՝ հրեական հոլոքոստի հետ համեմատության համատեքստում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում