ԳԳոհար Սարգսյան

Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Հուլիսի 7-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 8 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Հակոբի Սարուխանյանին:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ԱԺ կազմը համալրած պատգամավոր Կարեն Սարուխանյանը երդվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում