ԼԼիլիթ Ասատրյան

Երևան-Փարիզ գործակցությունը պետք է զարգանա նաև երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերով. Երևանի քաղաքապետ

Երևան-Փարիզ գործակցությունը պետք է զարգանա նաև երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերով. Երևանի քաղաքապետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Փարիզի Կլիմայի ակադեմիա:

 
Հաստատության նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել կլիմայի և կլիմայական մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածությունը։
 
Փարիզի հայազգի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է կրթօջախում, ծանոթացել պայմաններին: Ակադեմիան բաց է Փարիզի բնակիչների համար, այն ներառում է բուսաբանական այգի և երիտասարդական տարածքներ ու լսարաններ՝ դասընթացների, ցուցահանդեսների ու ժամանցի համար։
 
Հաստատությունում տեղի են ունենում բնապահպանության ոլորտի քննարկումներ ու բանավեճեր, երիտասարդները մշակում են շրջակա միջավայրի պահպանության ծրագրեր։
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

 

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նաև «Երիտասարդական թաղամաս»: Այն տեղակայված է Փարիզի 1-ին շրջանի քաղաքապետարանի նախկին շենքում՝ Լուվրի պալատի հարևանությամբ։ Թաղամասը երիտասարդների հյուրընկալման կենտրոն է՝ բոլոր անհրաժեշտ տարածքներով ու ծառայություններով։
 
Կենտրոնի մուտքն ազատ է բոլոր երիտասարդների համար։ Այն ներառում է coworking-ի համար նախատեսված տարածք, սրճարան, երիտասարդների աջակցման ծրագրերի գրասենյակ, աշխատանքի ընդունման կենտրոն, ինչպես նաև երիտասարդներին աջակցող այլ ծառայություններ, այդ թվում՝ իրավաբանական ու հոգեբանական աջակցության գրասենյակներ։
 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են, կոշիկ և ներսումը-ի նկարն է
 
Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ գործակցության լավագույն օրինակներից է Փարիզում «Թումո» կենտրոնի հիմնումը: Երևանի ներշնչմամբ իրագործված ծրագիրն արդեն շուրջ 1500 պատանու թվային աշխարհում կայանալու հնարավորություն է տալիս:
 
Երևանի քաղաքապետը ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու պատանիների համար ստեղծված պայմաններին:
 
Կարևորելով երիտասարդների դերը երկրի ու պետության զարգացման գործում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանի և Փարիզի միջև հաստատված համագործակցության շնորհիվ հարկավոր է զարկ տալ երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերի իրագործման նախաձեռնություններին:
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են, կոստյում և ներսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 6 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում