ԼԼիլիթ Սեդրակյան

ՏԿԵ նախարարի տեղակալը և ԱԶԲ ներկայացուցիչները հետևել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

ՏԿԵ նախարարի տեղակալը և ԱԶԲ ներկայացուցիչները հետևել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հիդեակի Իվասակին, հիմնադրամի և ԱԶԲ այլ ներկայացուցիչներ այցելել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատված և հետևել շինաշխատանքների ընթացքին։
 
 
Հիշեցնենք, որ Մ-6-ի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
 
 
Ճանապարհի առաջին լոտում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, լոտ-2-ում կատարվում են եզրապատերի, իսկ լոտ-3-ում՝ ամրանավորված լիցքով պատերի կառուցման աշխատանքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում