ԼԼիլիթ Սեդրակյան

ՀԿԵ-ն բոլոր ուղղություններով ուղևորափոխադրումների աճ է արձանագրել

ՀԿԵ-ն բոլոր ուղղություններով ուղևորափոխադրումների աճ է արձանագրել

2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, երբ փոխադրվել էր 192,5 հազար ուղևոր։

Ուղևորների թվի աճ է գրանցվել բոլոր ուղղություններով։ Մասնավորապես, ներհանրապետական հաղորդակցությունում փոխադրվել է 205,5 հազար ուղևոր, ընդ որում՝ աճը կազմել է 15 տոկոս: Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթում-Երևան երթուղիներով միջպետական ​​երթևեկության ընթացքում փոխադրվել է գրեթե 15 000 մարդ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է մինչքովիդյան 2020 թվականի ցուցանիշը։

Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևան-Գյումրի էքսպրես-ռեժիմով ընթացող էլեկտրագնացքը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում քաղաքացիների և զբոսաշրջիկների շրջանում։ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարի երթուղով երկու անգամ ավելի շատ ուղևոր է փոխադրվել՝ 11,5 հազար մարդ։ Անցյալ տարվանից միջպետական հաղորդակցությունում ուղևորներին սպասարկում է նոր, ժամանակակից շարժակազմ, որը համապատասխանում է ուղևորների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում