ԼԼիլիթ Ասատրյան

30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է ստացել

30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է ստացել

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել առաջին 30 բուժաշխատողներին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է.

«Հաշվի առնելով բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում իրականացվում է շարունակական բժշկական կրթության համակարգի բարեփոխմանն ուղղված ռեֆորմ և անցում բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտային համակարգի: Ուզում եմ շեշտել, որ այս փոփոխությունները կարևոր են յուրաքանչյուր բուժաշխատողի մասնագիտական գործունեության ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման առումով` նրանց կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման նպատակով, քանի որ միայն դրա միջոցով է հնարավոր բարեփոխումներ իրականացնել»:

Նշենք, որ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը տրվում է բարձրագույն և հետբուհական/միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող ավարտական փաստաթղթի տրամադրման պահից հաշված` 5 տարի ժամկետով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում