ԳԳոհար Սարգսյան

Բանկի մասնաճյուղում պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Բանկի մասնաճյուղում պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Աշտարակի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

 
Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3-րդ աստիճանի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում