ԱԱրսեն Մկրտչյան

Զբաղվածության ծրագրեր Հայաստանում բնակվող արցախցիների համար

Զբաղվածության ծրագրեր Հայաստանում բնակվող արցախցիների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ շարունակվում է ՀՀ-ում բնակվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանն ուղղված «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը:

Միջոցառումից կարող են օգտվել 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամսվա ընթացքում բնակվել են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում և կորցրել են իրենց հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ  գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով։

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակում ամսական տրամադրվում է 100000 դրամ զուտ աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը փոխհատուցվում է գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս վարձատրվում է՝ ամսական 34000 դրամի չափով:

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվելու համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:

Երկու ծրագրերում ընդգրկվելու դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ հղումով լրացնելով համապատասխան դիմումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում