ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին. բախվել են Toyota Camry և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները

ՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին. բախվել են Toyota Camry և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները

Հուլիսի 4-ին, ժամը 21։59-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Toyota Camry և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Հ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ա․ Հ․, ծնված 1988 թ․, Հ․ Կ․, ծնված 1987 թ․, Գ․ Կ․, ծնված 1991 թ․) տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում