ԼԼիլիթ Ասատրյան

Շիրակի մարզպետը ներկա է եղել Գյումրու հայորդյաց տան «Ակնէ» երգչախմբի մենահամերգին և անդրանիկ սկավառակի շնորհանդեսին

Շիրակի մարզպետը ներկա է եղել Գյումրու հայորդյաց տան «Ակնէ» երգչախմբի մենահամերգին և անդրանիկ սկավառակի շնորհանդեսին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է գտնվել Գյումրու հայորդյաց տան «Ակնէ» երգչախմբի մենահամերգին և անդրանիկ սկավառակի շնորհանդեսին: Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
«Ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար, քանի որ հնարավորություն ունեցանք հաղորդակից լինելու բարձրակարգ երաժշտության և մեր մանուկների թոթով լեզվով և ձայնով ևս մեկ անգամ լսել ու հավատալ, որ գեղեցիկ արվեստով կարելի է հաղթահարել ամեն բան։ Ինչպես ժամանակին Շոպենն է ասել, երաժշտությունը կարողանում է կարծրատիպեր կոտրել։ Այսօր մենք այս երաժշտության շնորհիվ կարողացանք հաղորդակից դառնալ բարձրաշխարհիկին ու հոգևորին, որոնք մեր սրտի և մեր էության խորքում են, պարզապես պետք է կարողանանք թույլ տալ, որ այն մեր սրտից դուրս գա, իսկ դա հնարավոր է լավ երաժշտության, լավ արվեստի միջոցով։ Վստահ եմ, որ այս փոքրիկները հայի պատվիրակներն են ամբողջ աշխարհում և հայկական շունչն իրենց հետ կտանեն այլ երկրներ»,- ողջույնի խոսքում նշել է մարզպետը։
 
Հնարավոր է սա 1 անձ, նստած է, կանգնած և ներսումը-ի նկարն է
 
Երգչախումբը ստեղծվել է 2014 թվականին և գործունեության կարճ ժամանակահատվածում ճանաչում ձեռք բերել։ Վերջերս էլ Հունաստանում կայացած երգչախմբային միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրել է հենց Գյումրու հայորդյաց տան «ԱկնԷ» երգչախումբը։
 
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 2 մարդ և ներսումը-ի նկարն է

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում