ԼԼիլիթ Ասատրյան

Սևանա լճի ավազանի համայնքներում բնապահպանական օրինակելի կենսամիջավայրի ձևավորումը մեր առաջնային խնդիրներից է. Հակոբ Սիմիդյան

Սևանա լճի ավազանի համայնքներում բնապահպանական օրինակելի կենսամիջավայրի ձևավորումը մեր առաջնային խնդիրներից է. Հակոբ Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի տնտեսական ծրագրերի խորհրդատու Արամ Ղարիբյանին, իրավախորհրդատու Վիտալի Բաբայանին և կրթական ծրագրերի խորհրդատու Աշոտ Բլեյանին։

 

Նախարարին է ներկայացվել «Գագարին» նախագիծը, որը հնարավորություն կտա ձևավորելու զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ:

 

«Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը իրականացնելու է տարածաշրջանի զարգացման ծրագիր: Այս համայնքներում հիմա բնակվում է մոտ 11 հազար բնակիչ: 34 հազար հեկտարի վրա իրականացվելու են ևս 24 հազար բնակիչների համար նախատեսված ենթակառուցվածքների, շենք-շինությունների կառուցապատում, էկոտուրիզմի, գյուղատնտեսական արժեշղթայի ստեղծում:

Նախարարին է ներկայացվել նախագծի բնապահպանական կոմպոնենտը․ ստեղծվելու են ժամանակակից լուծումներով էներգետիկ, գյուղատնտեսական, քաղաքաշինական և զբոսաշրջային ենթակառուցվածքներ:

 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 

Մեծ տեղ է հատկացվելու էկոլոգիային և ջրային ռեսուրսներին: Նախատեսվում է վերականգնել Հրազդան գետի հունը, լեռնային ջրամբարներն ու ջրի այլ աղբյուրները օգտագործել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար:

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են և դրսումը-ի նկարն է
 
Տարածաշրջանը մեծ ռեսուրս ունի: Սա ինքնաբավ, փակ էկոհամակարգ է լինելու: Կենսաբազմազանության խթանումը, ջրային ռեսուրսների կառավարման և էկոհամակարգի բարելավումը կարևոր են Գագարինի հովտի ապագայի համար:
 
Ծրագիրը կնպաստի նաև գյուղական համայնքների բնակիչների կյանքի որակի բարելավմանը։

 

Նախագծի շրջանակում նախատեսվում է մրցունակ կրթական էկոհամակարգի ստեղծում։ Նախագիծը կրթության ոլորտի առանցքային բաղադրիչ է դիտարկում տարածաշրջանային երկրագործական կրթական-արտադրական բազմաֆունկցիոնալ կլաստերի ստեղծումը՝ միջազգային մասնագիտացված գործընկերների ներգրավելու և տեղական ավանդույթներն ու ներուժը վերագնահատելու միջոցով։

 

Կհիմնվի ագրոքոլեջ և ինովացիոն կենտրոն, որը միջազգայնորեն մրցունակ գյուղատնտեսական կլաստերի զարգացման համար գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման կենտրոն է հանդիսանալու։
 
Նախարարը փաստել է, որ կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ նախագծի իրականացումը միտված է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին ավանի, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղերի տարածքային զարգացմանը։
 

«Որքան զարգացած և կայացած են Գեղարքունիքի մարզի համայնքները, այնքան ավելի նվազում է ճնշումը Սևանա լճի վրա։ Սևանա լճի ավազանի համայնքներում բնապահպանական օրինակելի կենսամիջավայրի և վարքագծի ձևավորումը մեր առաջնային խնդիրներից մեկն է»,- նշել է նախարարը և խոստացել իր լիազորությունների և հնարավորությունների սահմանում անել հնարավորը, որպեսզի նախագծի կյանքի կոչման արդյունքում շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց գրանցվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում