ԳԳոհար Սարգսյան

Դրական եզրակացություն՝ Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման ԱՊՀ համատեղ գործունեության իրականացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին

Դրական եզրակացություն՝ Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման ԱՊՀ համատեղ գործունեության իրականացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին

««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի հիմքում է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական և կազմակերպական հիմքերը սահմանելը, ինչպես նաև համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր ու այլ պայմանավորվածություններ մշակելու և դրանք կողմերի ու համատեղ գործունեության մասնակիցների միջև կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանն աջակցելը:

Այս մասին  տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ին հրավիրած արտահերթ նիստի ժամանակ:

Հանձնաժողովը քննարկել է ««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Փաստաթուղթը 2018 թ. նոյեմբերի 2-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունները:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թ. սեպտեմբերի 20-ից:

Այն վավերացրել են Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը:

Հարակից զեկուցող Նարեկ Բաբայանը հայտնել է, որ համաձայնագրում որևէ խնդրահարույց դրույթ չկա, և նպատակահարմար է Հայաստանի կողմից այն վավերացնելը:

Պատգամավորը նաև հայտնել է, որ այս համաձայնագրին Ադրբեջանն առնչություն չունի:

««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն նախատեսվում է քննարկել հուլիսի 6-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում