ԳԳոհար Սարգսյան

Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. Արթուր Ղազինյան

Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ որոշել է վայր դնել մանդատը: 

 

«Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը:

 

Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ:

 

Այս պահին կարող եմ միայն ասել՝ այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,- մասնավորապես գրել է Ղազինյանը՝ հավելելով, որ որպես Հայաստանի արժանապատիվ քաղաքացի շարունակելու է մասնակցել «Դիմադրություն» շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է հայտարարել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում