Լիբիայում զանգվածային բողոքի ակցիաներ են. ցուցարարները Թոբրուքում գրավել են խորհրդարանը

Լիբիայում զանգվածային բողոքի ակցիաներ են. ցուցարարները Թոբրուքում գրավել են խորհրդարանը

Լիբիայի Թոբրուք քաղաքում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցներն այրել են պաշտոնական փաստաթղթեր, աշխատասենյակներ և ընդունելությունների սրահներ:

Ցույցեր են անցկացվել նաև մայրաքաղաք Տրիպոլիում։ Ցուցարարները պահանջում են լուծարել իշխանության մարմինները, անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև կարգավորել երկրում էլեկտրաէներգիայի հետ կապված ճգնաժամը:

Լիբիայի մի շարք խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հուլիսի 1-ից: Լիբիայի Ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդելհամիդ Բեյբան համերաշխություն է հայտնել ցուցարարներին։ Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է հրաժարական տա, երկրում պետք է ընտրություններ անցկացվեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում