ԼԼիլիթ Ասատրյան

Խթանիչ պատվաստումը լավագույն պաշտպանությունն է COVID-19-ից. Լենա Նանուշյան

Խթանիչ պատվաստումը լավագույն պաշտպանությունն է COVID-19-ից. Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» ստացել են COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափը: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Լենա Նանուշյանը կրկին ընդգծել է պատվաստման գործընթացի կարևորությունը, հատկապես` ռիսկի խմբերի, այդ թվում` 65 և ավելի տարիքի անձանց շրջանում:
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակն ու ցուցանիշների աճի միտումը ողջ աշխարհում` նախարարի առաջին տեղակալը կոչ է արել պատվաստվել` ժամանակին ստանալով բոլոր դեղաչափերը:
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

 

«Պատվաստման նպատակն ավելի անվտանգ պայմաններում ապրելն ու աշխատելն է։ Վերջին ժամանակաշրջանում եվրոպական երկրներում նկատվում է հիվանդության ցուցանիշների ակտիվացում։ Մենք, գնահատելով բոլոր ռիսկերը, շարունակում ենք մեր քարոզարշավը` կոչ անելով պատվաստվել, ժամանակին ստանալ պատվաստումների բոլոր դեղաչափերը` դիմակայելու համար սպասվող նոր ալիքին»,- ասել է Լենա Նանուշյանը:
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս անդրադարձել է խթանիչ դեղաչափով պատվաստվելու անհրաժեշտությանը. «Ամբողջ աշխարհում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճ, և չի բացառվում, որ համավարակի նոր ալիքը կհասնի նաև Հայաստան։ Դրանով է պայմանավորված, որ ես պատվաստվեցի խթանիչ դեղաչափով` պաշտպանելու իմ գործընկերներին»,- նշել է Անդրեա Վիկտորինը։
 

Հիշեցնենք` COVID-19-ի դեմ պատվաստումն անվճար է, անվտանգ ու հասանելի մեր բնակչությանը: Այն նվազեցնում է հիվանդացության ծանր դեպքերը և մահվան ելքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում