ԼԼիլիթ Ասատրյան

100 պատանիներ հնարավորություն են ստացել մասնակցելու «Տիեզերական ճամբար 2022»-ին

100 պատանիներ հնարավորություն են ստացել մասնակցելու «Տիեզերական ճամբար 2022»-ին

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Տիեզերական ճամբար 2022» (#SpaceCamp2022) ծրագրի մասնակիցների ընտրության արդյունքները։ Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

 
Մասնակցության դիմում ներկայացրած 940 պատանիներից, թեստային առաջադրանքի արդյունքներով, ընտրվել են առավելագույն միավորներ հավաքած 100 լավագույնները։
 

Բացի Հայաստանից և Արցախից, «Տիեզերական ճամբար 2022»-ին մասնակցելու դիմումներ են ստացվել նաև սփյուռքի տարբեր բնակավայրերից՝ ԱՄՆ-ից, Բելառուսից, Իսպանիայից, Իրանից, Միացյալ Թագավորությունից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Սիրիայից, ՌԴ-ից, Վրաստանից։

 
«Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության համագործակցությամբ։
 

Ճամբարի նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում