ԱՄՆ Սենատում կայացել են Հայաստանում և Ադրբեջանում դեսպանների թեկնածուների լսումները

ԱՄՆ Սենատում կայացել են Հայաստանում և Ադրբեջանում դեսպանների թեկնածուների լսումները

23 տարի առաջ այս օրերին, երբ Հայաստանը նոր էր անկախացել, Ռիչարդ Միլզը ԱՄՆ Պետքարտուղարությունում ստանձնեց մեր երկրի հետ շփումները համակարգողի պաշտոնը` դառնալով Երեւան-Վաշինգտոն հարաբերությունների համար պատասխանատու առաջին ամերիկացի դիվանագետը: Այսօր Միլզը Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու է:

Նախագահ Օբամայի առաջարկով հարևան Ադրբեջանում դեսպան է առաջադրվել էներգետիկայի գծով մասնագիտացող Ռոբերտ Ցեկուտան: Երկու դիվանագետների լսումները Սենատում ընթացան միաժամանակ:

Միլզը եւ Ցեկուտան կարևորեցին Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը` ընդգծելով ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման, ինքնորոշման եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

Լսումների ժամանակ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնել պատրաստվող դիվանագետը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման առումով գնդակը շարունակում է մնալ թուրքական խաղադաշտում, բայց կարգավորումը չի կարող շաղկապվել երրորդ պետության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում