Հայկ Մամիջանյանը, Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանը հրաժարական են ներկայացրել ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալի պաշտոններից

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը տեղեկացրել են՝ հրաժարվում են ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալի պաշտոններից։
Այսպես՝ Թադևոս Ավետիսյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից,
Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից,
Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովն այսօր որոշեց Իշխան Սաղաթելյանին հետ կանչել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից և դադարեցնել Վահե Հակոբյանի լիազորությունները որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ:









