ԼԼիլիթ Ասատրյան

Առաջին անգամ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովում ներկայացված է առողջապահությունը

Առաջին անգամ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովում ներկայացված է առողջապահությունը

Ֆրանսիայի Լիոն քաղաքում ընթանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը։

Հայկական պատվիրակության կազմում համաժողովին մասնակցում է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Վերջինս հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի, Լիոնի քաղաքացիական հիվանդանոցների արտաքին կապերի պատասխանատու Ֆլորանս Ադնե Կավայի, Վինատիե հիվանդանոցի միջազգային համագործակցության հարցերով պատասխանատու Սիլվիա Թոպուզխանյանի, օրթոպեդ և վնասվածքաբան բժիշկ Արամ Ղազարյանի, ռադիոլոգ, Ֆրանսիայի հայ բժշկական միության նախագահ բժիշկ Կայայան Համպարի, Առողջապահության և տարածքների ինստիտուտի նախագահ Ժորժ Քեփենեկյանի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:

Փոխնախարար Արտակ Ջումայանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի վերջին տարիների բարեփոխումներն ու հեռանկարային քայլերը` առողջության համընդհանուր ապահովագրության, էլեկտրոնային առողջապահության ներդրման, մասնագիտական ռեգիստրների ստեղծման, ցանկերի մշակման, ինչպես նաև առողջության առաջնային օղակի բարեփոխումների համատեքստում:

Քննարկվել են առողջապահության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի խնդիրներն ու ընդհանրությունները` հատկապես մարզային բժշկության մասով: Անդրադարձ է եղել վերականգնողական բժշկության, առողջ ապրելակերպի խթանման, սքրինինգային ծրագրերի, ռենտգենոլոգիայի, ռադիոլոգիայի և կանխարգելիչ ընդհանուր բժշկության թեմաներին:

Հայ մասնագետների վերապատրաստումների, փորձի փոխանակման վերաբերյալ ևս քննարկումներ են եղել. ֆրանսիացի մասնագետները նշել են, որ պատրաստ են իրենց փորձառությունը փոխանցել Հայաստանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում