Ինքնակամ կառույցների հաշվառմումը, որ երկրում այս հունվարից սկսվել է․․․ շատ դանդաղ է առաջ գնում։ Եթե տեմպը չարագանա՝ Երևանի համար սահմանված վերջնաժամետին մայրաքաղաքում եղած ապօրինի շինությունների կեսն էլ փաստաթղթավորված չի լինի, ահազանգում են գործընթացն իրականացնող մասնագետները։
Արթուր Ամիրաղյան («Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ հիմնադիր) - Կես տարի է մեզ մնացել 23 թվի սկզբից, բայց մարդկանց շարժող, շահագրգրող մեխանիզմներ չկան:
Որպես խթան՝ չափագրողները պետությանն առաջարկում են նվազեցնել օրինականացման վճարը, որովհետև մարդիկ մտածում են․․․ իմաստ ունի՞ գումար ծախսել․ գուցե տեսախցիկների հին ակտերի կամ գույքահարկի պարտքի պես մի օր դա էլ ներվի, մանավանդ որ՝ տունը, թեկուզ ինքնակամ, իրենցն է, ո՞վ է գալու-բնակարանից դուրս հանի։ Դժվար թե վերջնաժամկետ երկարաձգելը հարց լուծի՝ կարծում է Քաղաքաշինության տեսչական մարմնի ղեկավարը։
Գեղամ Շախբազյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար) - Ուզում եք 5 տարի տանք՝ վերջին տարում է իրականացվելու էդ պրոցեսը․ մեր հասարակության վերաբերմունքն է՝ նման երևույթին թողնել վերջին օրը:
Վերջը, սակայն, չի երևում․ ըստ մասնավոր գեոդեզիստների՝ բնակչության ինքնակամներն անհընդհատ ավելանում են, քանի որ քաղաքաշինական գործընթացները Հայատանում չափազանց բարդ են։ Օրինական սկսված շինարարությունը խախտման է գնում և թույլատրելի նորմերից շեղվում առաջին իսկ բյուրոկրատական քաշքշուկի փուլում՝ պնդում է հանրապետության չափագրողներին միավորած ՀԿ-ի նախագահը։
Ոլորտը կարգավորող օրենքներում լրացման ենթակա բացեր կան՝ Ճարտարապետա-շինարարության ազգային համալսարանում անցկացվող քննարկմանը խոստովանեցին Կադաստրի ներկայացուցիչները։
Ի տարբերություն մարզերի՝ մայրաքաղաքի ինքնակամների հաշվառումը մի բարդություն էլ ունի․ բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանն ընդունում է միայն և միայն իր «քաղաքաշինություն» ընկերության տված գլխավոր հատակագծերը։ Մասնավոր գեոդեզիստները դժգոհում են, որ դա անարդար է, ուղղորդում է, մարդկանց շահերից չի բխում։ Հասարակական կազմակերպությունը բողոք-նամակ է գրել՝ արձագանք չունեն․ քննարկման էլ քաղաքապետարանից մասնակցող չկար։ Կառավարությանն ու այլ օղակներին հասցեագրված դիմումն է ընթացք ստացել։
Արայիկ Հակոբյան («Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ նախագահ) - Այս պահի դրությամբ հարուցված է վարույթ այդ խնդրի կապակցությամբ մրցակցության հանձնաժողովի կողմից ու մարդու իրավունքների, ինչպես նաև Քաղաքաշինական տեսչական մարմնի կողմից:
Աշխատաժողովը խնդրահարույց ստացվեց՝ չնայած հանդիպման առիթը տոնական էր․ հունիսի 30-ը Հողաշինարարի և գեոդեզիստի մասնագիտական օրն է, Կադաստրն էլ հիմնադրման 25-ամյակն է նշում։

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի հիմնանորոգումն ավարտվում է

Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով

«Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄ

Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ

Հասանք ինքնաթիռի մեր տեղին. Փաշինյան

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Լուրեր 13:00 | «Գոլդեն Փելիս»-ին օտարված հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Այս օդանավով ենք թռչելու Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան



