ԳԳոհար Սարգսյան

Նախատեսվում է վերականգնել Արաքս գետի նախկին հունը՝ հետագա փլուզումներից խուսափելու համար

Նախատեսվում է վերականգնել Արաքս գետի նախկին հունը՝ հետագա փլուզումներից խուսափելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերականգնել Արաքս գետի նախկին հունը՝ հետագա փլուզումներից խուսափելու համար: Հիմնավորման համաձայն, անհրաժեշտ է վերականգնել Արաքս գետի նախկին հունը սահմանային համապատասխան հատվածում՝ մոտ 6.5 կմ երկարության վրա, և վերացնել վտակը (փակել մուտքը և ելքը) հետագա փլուզումներից խուսափելու համար:

Ինչպես նաև առաջարկվում է նախատեսել սահմանային համապատասխան նշանի մոտ՝ Արաքս գետի ներկայիս հունի վրա, դիմհարային պատվար (պատնեշ)՝ Արաքս գետի ջրերը նախկին հունը ուղղորդելու համար և վերականգնել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողապատնեշը:

Ըստ այդմ՝ 22,380.0 հազար դրամ գումարը կվերաբաշխվի պետբյուջեի «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ» միջոցառման գծով նախատեսված աշխատանքների՝ գնումների ընթացակարգերի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում