ԳԳոհար Սարգսյան

Կկազմակերպվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիuտը

Կկազմակերպվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիuտը

Մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2022 թ. ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Հիմնավորման համաձայն, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ այդ աշխատանքները կանոնակարգելու և կազմակերպելու համար: Հանձնարարվել է ՀՀ մարզպետներին և առաջարկվել Երևանի քաղաքապետնին ներկայացնել մանկական առողջարանական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները և կազմակերպել տեղափոխության ապահովումը: 1600 երեխաների 1-ին հերթափոխի մեկնումը նախատեսված է հուլիսի 1-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում