ԼԼիլիթ Ասատրյան

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարության հունիսի 30-ի նիստում հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինա­տու­րայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների: Ըստ այդմ` կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, այդ թվում 17 տեղ է հատկացվել Արցախին, 19 տեղ` ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Ըստ նույն որոշման՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ընդունելությանը հատկացվել է 80 տեղ: Կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի վերոնշյալ տեղերը հատկացվել են՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի ներկայացրած հայտերը և հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, ակնկալվող կադրային պահանջարկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում