Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

Ինչպես նշեց Գրիգոր Մինասյանը, մայիսի 31-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ ՍԴ նախագահի կողմից գրություն է ստացվել, որի համաձայն՝ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սույն թվականի դեկտեմբերի 10-ին: 

Իր հերթին, Սեդա Սաֆարյանն ասաց. «Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնի թեկնածու առաջադրելու համար»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Սեդա Սաֆարյանը հայտնի է իր փաստաբանական գործունեությամբ. «Մենք առաջադրում ենք, և Ազգային ժողովում է ընտրությունը տեղի ունենալու: Իհարկե, առաջադրելիս մենք, բնականաբար, քննարկումներ ենք ունեցել նաև խորհրդարանական մեր գործընկերների հետ, նաև «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում է քննարկվել այդ հարցը և որոշում ընդունվել:

Այնպես որ, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը և տրամաբանական է այս դեպքում»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում