Հրդեհ՝ Անուշավան գյուղի սկզբնամասում ՀԿԵ-ի գնացքի վագոններից մեկի մոտ

ԳԳևորգ Թոսունյան

Հունիսի 30-ին՝ ժամը 09։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող բեռնատար գնացքի վագոններից մեկի (բեռնված բենզինով) փականի մոտ թափված վառելիքից տեղի է ունեցել հրդեհի բռնկում։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մոտ 1 քմ տարածքում այրվել է վագոնի փականի հատվածում թափված վառելիքի մնացորդը:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ, հրդեհի առաջացման հետագա վտանգը կանխելու նպատակով:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում