ՀՀայկարամ Նահապետյան

Գույք և սարքավորումներ՝ Սպիտակի բժշկական կենտրոնին

Գույք և սարքավորումներ՝ Սպիտակի բժշկական կենտրոնին

Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է բուժսենյակային, խոհանոցային գույքով և բժշկական սարքավորումներով՝ COVID-ի համավարակը հաղթահարելուց հետո հնամաշ գույքը փոխարինելու համար:

 

Պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ.Թրեյսին, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ:
 

 

Մարդասիրական աջակցությունը տրամադրվել է ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի կողմից` ԱՄՆ եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի (US EUCOM's Humanitarian Assistance Program) շրջանակներում:
 

 

Հյուրերը նաև շրջել են Սպիտակի ԲԿ-ում, ծանոթացել մատուցվող ծառայություններին և պայմաններին:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում