ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի ընտրության հարցը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Այսօրվա ԱԺ արտահերթ նիստում պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց նրա կենսագրությունը:

2010 թվականից առ այսօր Վարդապետյանը դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում:

2018-19 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2019 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

2020 թվականից մինչ օրս ՀՀ վարչապետի իրավական հարցերով օգնականն է:

«Տիկին Վարդապետյանը մշտապես աչքի է ընկել որպես իրավագիտության ոլորտում հեղափոխական հայացքներ ունեցող, պարկեշտ և նպատակասլաց անձնավորություն»,- ասաց Վարդանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում