Ցորենի, գարու փոխարեն Կոտայքի հողերում նախընտրում են աճեցնել ավելի բարձրարժեք մշակաբույսեր: Հատկապես սկսել են գնել ու մշակել տարիներ առաջ փոքր հողակտորներով սեփականաշնորհված, մինչև օրս անմշակ մնացած հողերը:
Մհեր Եղիազարյան (Կոտայքի մարպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ) - Հրազդանի տարածաշրջանում, օրինակ, որոնք նախկինում ցորենի, գարու տակ էին, ոսպի ցանքեր են, որոնք շուկայում ավելի բարձր արժեք ունեն:
Գյուղատնտեսության աջակցության ծրագրերը մարզում ակտիվացրել են ինտենսիվ այգեգործությունն ու ջերմոցաշինությունը: Պետական աջակցության ծրագրերից այս մարզում շատ են օգտվում: Նախընտրում են ազնվամորու բիզնեսը, որի տնկարկները 120 հեկտարի են հասել, դրա մի մասն էլ Ազիզյան եղբայրներինն է:
Էդգար Ազիզյան (այգետեր) - Էս տեսակը շատ է դուր եկել ինձ իր խոշորությամբ, որակով, համով: Որոշեցի հիմնել երեք հեկտար ազնվամորու այգի:
Անցած տարվա ներդրած 24 միլիոն դրամից 12-ը որպես աջակցություն արդեն պետությունը վերադարձրել է: Հարևանությամբ հիմնել են նաև կեռասենու այգի, ամբողջը ոռոգում են կաթիլային համակարգով, հիմա էլ մտածում են պետական աջակցության ծրագրերով յոթ հեկտար այգին ծածկել հակակարկտային ցանցով:
Էդգար Ազիզյան - Պլաններ ենք մշակել նորից 10 հեկտար այգի ձեռք բերել, երևի այդ դեպքում նաև օգտվենք անտոկոս վարկերից, որպեսզի կարողանանք մեր բիզնեսը առաջ տանենք ու զարգացնենք:
Նոր մշակաբույսեր աճեցնելը մարզում վարակիչ է դարձել՝ ասում է մարզի գյուղատնտեսության պատասխանատուն: Կոտայքում ավելի քան 120 հեկտար ծաղկի ու բանջարեղենի նոր տեխնոլոգիաներով աշխատող ջերմոց կա: Այս տարի ևս 15 հեկտար կավելանա: Պետական աջակցության գյուղծրագրերից օգտվելու տեսանկյունից մարզը համարվում է հանրապետության առաջատարը:
Մհեր Եղիազարյան - Մեկը մյուսին տեսնելով՝ ներդրումը ինչ-որ մեկը կատարել է, հարևանները տեսել են, որ հնարավոր է միավոր տարածքից ավելի շատ եկամուտ ակնկալել, բնականաբար, գնացել են դրան:
Հետաքրքիր միտում է նկատվում՝ ասում է Մհեր Եղիազարյանը: Լինի ջերմոց թե այգի՝ հիմնողները կա՛մ Երևանից են, կա՛մ արտերկրում ապրող Կոտայքի մարզի նախկին բնակիչներ:

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի հիմնանորոգումն ավարտվում է

Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով

«Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄ

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



