ԱԱրևիկ Աբելյան

Քննարկման է ներկայացվել «Հանրապետություն» մրցանակ սահմանելու որոշման նախագիծը

Քննարկման է ներկայացվել «Հանրապետություն» մրցանակ սահմանելու որոշման նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրման նպատակով նախատեսվում է սահմանել «Հանրապետություն» մրցանակ և այն շնորհել յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականից:

«Հանրապետություն» մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի, կրծքանշանի և դրամական պարգևի ձևով:

Համաձայն «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի` ըստ բնագավառների կձևավորվեն հանձնաժողովներ, որոնք պարգևատրման համար կներկայացնեն համապատասխան թեկնածուներին:

Մրցանակի մաս կազմող դրամական պարգևները, ինչպես նաև կրծքանշանի և համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացնում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը:

Այսպիսով՝ ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կներդրվի և կկիրառվի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում