ՀՀայկարամ Նահապետյան

Վերին Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է

Վերին Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է

Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

 

Հիշեցնենք՝ Լարսը փակ էր երեկվանից։

 
Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում